Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային խստորեն դատապարտել է ԱՄՆ ֆինանսների նախարարության սահմանած նոր պատժամիջոցները մի շարք ֆիզիկական ու իրավաբանական անձանց դեմ՝ առևտրային և բանկային ոլորտներում Իրանի հետ համագործակցության պատրվակով՝ հայտնում է Mehr-ը։ «Նոր պատժամիջոցները ոչ միայն անօրինական են և խախտում են միջազգային իրավական սկզբունքներն ու նորմերը, այլև ԱՄՆ իշխող ռեժիմի՝ իրանցի ազգի նկատմամբ խոր և մշտական թշնամանքի ևս մեկ վկայությունն են»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ               
 

Անկազմակերպ ընթացքով դեպի շատ մեծ փոսը գնալուց պետք է խուսափել բոլոր հնարավոր միջոցներով

Անկազմակերպ ընթացքով դեպի շատ մեծ փոսը գնալուց պետք է խուսափել բոլոր հնարավոր միջոցներով
12.03.2025 | 09:26

Չնայած նրան, որ բարդ հասարակական իրավիճակները խորապես հասկանալը շատ կարևոր է, բայց պակաս կարևոր չէ նաև այն հանգամանքը, թե տվյալ կոնկրետ անձը ինչպես կվերաբերվի իր գիտակցած մերկապարանոց ճշմարտությանը՝ ցինիկորե՞ն, թե՞ ոչ ցինիկորեն, մարդասիրաբա՛ր, թե՞ ոչ մարդասիրաբար, անհաշտորե՞ն դեպի աղաղակող անարդարությունը, թե՞ ամեն ինչին «ըմբռնումով» մոտենալով։

Առաջին հերթին չպետք է մոռանալ, որ արդարամտությունը և այն պաշտպանելու կամքը հասարակական կյանքի հիմքն են, իսկ էգոիզմով սնվող ցինիզմը՝շ նույն հասարակության համար կործանարար երևույթ է։ Նույն հասարակության համար հավասարապես կործանարար են խեղճությունն ու տգիտությունը։

Դրանցից շատ հեռու չէ նաև անճարակ ու աննպատակ «ըմբոստ հայրենասիրությունը», որը գալիս է հասարակության անգլուխ լինելուց, այն է՝ գիտակ, կամային ու նպատակասլաց վերնախավ չունենալուց։

Վերջինս ունենալու համար էլ շատ կարևոր է հասարակության լրջության չափը, որը որոշվում է աշխարհի լուրջ գործերին նրա մասնակցության չափով։

Վերջինս էլ պահանջում է ունենալ ուսյալ ու լայնախոհ իշխանություն, որի հակառակն էլ տգետ ու գյադայական իշխանությունն է, որից խուսափելու ամենահիմնական միջոցը նորմալ կրթական համակարգ ունենալն է։

Իսկական կազմակերպված հասարակությունը վերևից ներքև պետական կառուցվածքի ու կոմպետենտ իշխանության և ներքևից վերև ինքնակազմակերպման կոնգլոմերատ-խառնուրդ է։

Բայց այստեղ կա նաև մարդկանց մենթալիտետային գործոնը, և ինչքան պակաս է ներքևից վերև ինքնակազմակերպման գործոնը, այնքան վերևից ներքև մոտեցման մեջ պետք է ավելանա արդարամիտ դիկտատի չափը։

Իսկ այն դեպքում, երբ ներքևից վերև նախաձեռնությունը չկա կամ էլ կա, բայց կառավարվող կեղծիք է և առկա է նաև վերևից ներքև ոչ արդարամիտ դիկտատը, ապա կստացվի այն, ինչ մենք ունենք այսօր։

Պետք է նաև չմոռանալ, որ պատմության մեջ անհույս վիճակներում մեզ համար միշտ էլ փրկարար դեր է ունեցել օտարի կիսաարդարամիտ դիկտատը, որը հավանաբար կաշխատի նաև ներկա պայմաններում։

Անմեղսունակ, անգիտակից ու տարերային ձևերով և քաոսային ու անկազմակերպ ընթացքով դեպի շատ մեծ փոսը գնալուց պետք է խուսափել բոլոր հնարավոր միջոցներով։

Պետք չէ առանց մեծ բաները հասկանալու մեջտեղ ընկնել ու դարձյալ առանց հասկանալու թելվել ուրիշների նպատակներին։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 6666

Մեկնաբանություններ